|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը. հայտնում է РИА Новости-ն` Ադրբեջանի նախագահի կայքին հղումով:
Նշվում է, որ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Կողմերը նշել են, որ Վիեննայում և Պետերբուրգում կայացած հանդիպումներից հետո բանակցային գործընթացին նոր շունչ է հաղորդվել:
Ալիևը և Քերին քննարկել են նաև բանակցային գործընթացի հեռանկարները:
Հիշեցնենք, որ Քերին երեկ զանգահարել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: