|
Փոխարժեքներ
05 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բելգիայի արդարադատության նախարար Քոեն Գինսը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բելգիային ուղղված մեղադրանքներին, թե բելգիացիները «դեռ 2015 թվականին ազատ են արձակել Բրյուսելի ահաբեկչություններն իրականացրած եղբայրներից մեկին՝ Իբրահիմ էլ Բաքրաուիին»:
Ըստ Demokrathaber-ի՝ նախարարը բացառել է Բաքրաուիին ազատ արձակելու հարցում որևէ թերացումը՝ նշելով, որ այդ ժամանակահատվածում նա ահաբեկչության հետ կապված որևէ հանցագործություն չի իրականացրել: «Որքան գիտեմ՝ էլ Բաքրաուին Թուրքիայից Հոլանդիա է արտաքսվել, ոչ թե Բելգիա»,- հավելել է Գինսը:
Հիշեցնենք, որ Էրդողանը Բելգիային մեղադրել էր դեռ 2015 թվականին Անկարայի նախազգուշացումներն անտեսելու մեջ: Նրա խոսքով՝ Բելգիան ազատ էր արձակել Թուրքիայում ձերբակալված ահաբեկչին, ով, իր իսկ ցանկությամբ, արտաքսվել էր երկրից: