|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Անկարայի քաղաքապետ Մելիք Գյոքչեքը Twitter-յան իր էջում պահանջել է փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հրաժարականը:
Ըստ Internethabe-ի՝ պատճառը Արընչի՝ նախօրեին արած հայտարարությունն էր, թե երկրի նախագահը տեղյակ չէ քրդական հարցի լուծման մանրամասներից, այդ իսկ պատճառով լավ կլինի այդ մասին ելույթ չունենա:
Արընչի այդ հայտարարությունը պատճառ է դարձել, որ երկրում իշխող կուսակցության մի շարք անդամներ նրան մեղադրեն Գյուլենի շարժման հետ սերտ կապեր ունենալու մեջ:
Գյոքչեքը, պահանջելով Արընչի հրաժարականը, միկրոբլոգում գրել է. «Արը'նչ, այլևս քեզ չենք ուզում»: Ի պատասխան, Արընչն ասել է. «Նա իմ հրաժարականը պահանջելու չափ պատվավոր մարդ չէ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանն իր ելույթում ասել էր, որ չկա քրդական հարց, ինչը մեծ զայրույթ էր առաջացրել շատերի, հատկապես՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների շրջանում: