|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հունիսի 23-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով վարորդ Ս. Ղազարյանը և նրա ուղևորներ` Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 31-ամյա Վանիկ Մարգարյանը և Վայց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Դավիթ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորներից Դ. Մկրտչյանը պայմանագրային զինծառայողներ են: