| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տավուշի մարզի Այրում քաղաքում հաշմանդամների «Դեբեդ» բարեգործական-հասարակական կազմակերպությունը ծավալում է ոչ միայն բարեգործական, այլ նաև տնտեսական գործունեություն: Yerkir.am-ի հետ զրույցում «Դեբեդ» բարեգործական ՀԿ-ի նախագահ Սասուն Աղայանը նշեց, որ հասարակական կազմակերպությունը գործում է 2011-ից, նյութական աջակցություն են ցուցաբերում սոցիալապես անապահով հաշմանդամներին, ուղարկում նրանց հանգստյան տներ, առողջարաններ, խաղալիքներ են բաժանում շրջակա գյուղերի մանկապարտեզներին և այլն:
«Վերջերս զբաղվածության ծրագրի շրջանակներում իրականացրել ենք ճագարաբուծության թեմայով դասընթացներ, ստեղծել ենք փոքր տնտեսություն, քաղաքապետը տարածք է տրամադրել, որտեղ էլ պահում ենք ճագարներ, հավեր: Ունենք 5 աշխատող»,- ասաց Սասուն Աղայանը` հավելելով, որ կարողանում են փաստացի օգնել 5 աշխատողի` նրանց ապահովելով աշխատանքով ու աշխատավարձով:
Նա անգամ վստահ է, որ թեև ներկա պահին վնասով են աշխատում, բայց դա չի կարող իրենց կանգնեցնել, ընդհակառակը` ամեն ինչ անելու են` տնտեսությունն էլ ավելի ընդլայնելու համար:
«Մենք` հաշմանդամներս, չունենալով հարթակ հասարակության մեջ ինտեգրվելու համար, դեռ ոգևորում ենք շատերին: Տեսնում են ինձ անվասայլակով տնտեսական գործունեություն ծավալելիս, մարդիկ ավելի են ոգևորվում»,- ասաց Սասուն Աղայանը:
Նրա խոսքով` Այրումում առանցքային խնդիրը աշխատատեղի բացակայությունն է և մարդկանց սոցիալ-տնտեսական վատ վիճակը: