Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրեմլում ակնկալում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորումը հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը. տեղեկացնում է Yerkirmedia.am-ը: «Հունիսի 20ին պլանավորվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ», -ասել է նա լրագրողներին:
Ուշակովի խոսքով՝ ենթադրվում է, որ Պուտինը սկզբում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, ինչին կհաջորդեն համատեղ բանակցությունները: «Բնականաբար, մեր կողմից ակտիվ ջանքեր կգործադրվեն հակամարտության կարգավորման առումով կողմերին աջակցելու համար», ասել է ՌԴ նախագահի օգնականը: