|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում չորս օր առաջ ձերբակալված Միքայել Միքայելի Սահակյանին եւ Սերգեյ Գեորգիի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգքրի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար:
Այս մասին հայտնում է ԼՂՀ ոստիկանությունը:
«ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ: Մասնավորապես.
- Միքայել Միքայելի Սահակյանին և Սերգեյ Գեորգիի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար,
- հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության կատարման ժամանակ օգտագործված տրանսպորտային միջոցը, ինչպես նաև հանցանքի կատարման պահին մեղադրյալների հագին եղած հագուստը, (համազգեստը),
- նշանակվել են մի շարք փորձաքննություններ,
- կատարվել են վկաների, այդ թվում տուժողի լրացուցիչ հարցաքննություններ,
2016թ. հունիսի 12-ի ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` բավարարվել է մեղադրյալներ Ս.Գ.Ավանեսյանի և Մ.Մ.Սահակյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:
Նախաքննությունը շարունակվում է»: