|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը` անդրադառնալով իր կողմից օրեր առաջ հնչեցրած աղմկահարույց արտահայտություններին, կրկնեց դրանք:
«Չեմ սիրում փնտրել դավադրական տեսություններ, հիմնվում եմ փաստերի վրա: Իմ ձևակերպումը ոչ այնքան ճշգրիտ էր, բայց, սխալ չէր: Այո, սև ուժեր գոյություն ունեն,որոնք ձգտում են ռևանշիզմի, և բոլորս իրար հետ մայիսի 2-ին դուրս էինք եկել փողոց հենց այդ սև ուժերի դեմ»,- ասաց Մարությանը:
Ինչ վերաբերում է «մեր դեմ խաղ» չկա արտահայտությանը, Հայկ Մարությանը նշեց, որ ինքը միտքը չի հնչեցրել նախընտրական համատեսքստում. «Դա նախընտրական հանդիպում չէր, դա մեր թիմի հետ հանդիպում էր: Ես այդ օրն արձանագրեցի, որ պայքարը վերջացած չէ, եւ մենք դեռ երկար պայքարի ճանապարհ ունենք»: