|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի՝ ծագումով թուրք պատգամավորներին Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը կողմ քվեարկելու համար:
Այդ մասին Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Գերմանիայի խորհրդարանի` ծագումով թուրք բոլոր 11 խորհրդարանականներին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, իրենց խղճի համաձայն, արիաբար քվեարկելու համար։ Որպես միջազգային հանրություն՝ մենք երբեք չպետք է թույլ տանք, որ ճշմարտությունը բարձրաձայնողները հետապնդվեն բռնակալների հետ կապ ունեցող հանցագործների կողմից»։