Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ՀՀԿ ԳՄ, ապա ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստերի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կայացվել է քաղաքական որոշում՝ ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Տեղից ընդվզելու նշաններ են եղել, ինչը նա սաստել է եւ հորդորել ստանձնել քաղաքական գրագետ ընդդիմության դերակատարություն, փորձել վերագտնել նախկին ինքնավստահությունը եւ պատրաստվել նոր իրողություններին։
Ըստ այդմ որոշվել է, որ Փաշինյանին անհրաժեշտ 9-10 ձայնն ապահովելու են։ Երբ խոսք է գնացել, թե ով պետք է քվեարկի կողմ, գրեթե ոչ ոք չի ցանկացել այդ «սեւ» գործը ստանձնել։ Բայց որոշվել է, որ 2 ձայն կտան փոքրամասնությունները, մի քանի ձայն՝ գեներալները, մնացածը կապահովի օլիգարխիան։ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ աշխարհի ոչ մի երկրում իշխանափոխությունից հետո առնետավազքից չեն խուսափում, եւ շնորհակալություն է հայտնել թիմին հավատարմության համար»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: