|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ նիստը կրկին չի կայացել քվորում չապահովելու պատճառով: Նշենք, որ սա ԱԺ հինգերորդ գումարման վերջին քառօրյա նիստը պետք է լիներ:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը տեղից ասաց, որ պարզ երևում է, որ իրենց «հալալ աշխատավարձի» հույսին ապրող պատգամավորներն են եկել նիստի:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Քանի որ մեր շարքերը գնալով նոսրանում են, ուզում եմ, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնել մեր համատեղ աշխատանքի համար այն պատգամավորներին, ովքեր, ափսոսանքով պետք է ասեմ, հաջորդ գումարման ԱԺ-ում չեն աշխատելու: Մի մասն այստեղ է, մի մասը` ոչ, բայց ուզում եմ ծափահարություններով մեր ընկերներին ողջունել: Այո, եղել են բանավեճեր, սուր քննադատություններ: Ես շնորհակալ եմ ձեզ: Եթե ես էլ` որպես նիստ վարող, մի տեղ էլ չարաշահել եմ, ներողամիտ եղեք: Աստված պահապան ձեզ ու ձեր ընտանքիներին»: