կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-08 10:00
Իրավական

Մահացել է Յուվեցի Կարոյի վարորդը, որը մի շարք քրեական գործերով կարևոր վկա էր. «Հրապարակ»

Մահացել է Յուվեցի Կարոյի վարորդը, որը մի շարք քրեական գործերով կարևոր վկա էր. «Հրապարակ»

«Oրերս մահացել է Աժ պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի վարորդ Օնիկ Հովհաննիսյանը, որը մի շարք քրեական գործերով կարևոր վկա էր։ Մասնավորապես, պատգամավորի մասնակցությամբ 2009– ին կատարված հայտնի դեպքով, որը, սակայն, նախաքննական մարմինը շուռ տվեց պատգամավորի կրակոցներից տուժած Արթուր Ձադո– յանի դեմ։ Կարապետյանի մեքենայի մեջ, նրա և Ձադոյանի միջև սկսված վիճաբանության պահին միայն Օնիկն էր ներկա եղել։ Ըստ լավատեղյակների, Օնիկ Հովհաննիսյանը «գերի» Էր մնացել շեֆի ձեռքում։ Երեկ Կարապետյանը մեր լրագրողին ասել Է, որ վարորդը մահացել է լյարդի հիվանդությունից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։