Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-06-06 11:22
Տարածաշրջան

Թուրքիան վախենում է կորցնել նաև գերմանացի զբոսաշրջիկներին

Թուրքիան վախենում է կորցնել նաև գերմանացի զբոսաշրջիկներին

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների վատթարացման լուրջ մտահոգություն կա:

Ըստ Haberler-ի՝ Թուրքիան վախենում է կորցնել գերմանացի զբոսաշրջիկներին, ինչը լուրջ վնաս կհասցնի երկրի զբոսաշրջության ոլորտին, որն առանց այդ էլ ռուսական ինքնաթիռի խոցման, երկրում վերջին շրջանում հաճախակի դարձած ահաբեկչական պայթյունների ու քրդերի հետ շարունակվող բախումների հետևանքով այցելուների լուրջ կորուստ է արձանագրում:

Թուրքիայի հյուրանոցատերերի միության նախագահ Թիմուր Բայընդըրը, այնուամենայնիվ, նշել է, որ այս պահին դեռևս շուտ է ենթադրություններ անել, սակայն ստեղծված իրավիճակը ոլորտի վրա բացասական ազդեցություն կունենա: Նա տեղեկացրել է, որ Թուրքիա տարեկան այցելում է ավելի քան 5 մլն զբոսաշրջիկ: Բայանդըրի խոսքով՝ առանց Գերմանիայի գործոնի` այս տարվա համար Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թվի 23%, իսկ ոլորտի եկամուտների 42% անկում է սպասվում: