կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-30 18:47
Առանց Կատեգորիա

Մոտ ապագայում Թուրքիան ԵՄ անդամ չի դառնա, եւ վերջ. գերմանացի քաղաքագետ

Մոտ ապագայում Թուրքիան ԵՄ անդամ չի դառնա, եւ վերջ. գերմանացի քաղաքագետ

Մոտ ապագայում Թուրքիան ԵՄ անդամ չի դառնա, եւ վերջ. Regnum գործակալության թղթակցին ասել է գերմանացի հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը` ընդգծելով, որ իրականում դա չեն ցանկանում ե'ւ ԵՄ-ն, ե'ւ Թուրքիան: Ըստ նրա` Անկարան պարզապես ընդունել է ԵՄ-ի կողմից իրեն պարտադրված խաղի կանոնները, եւ հիմա այդ շրջանակներում ինքնուրույն է գործում:

 

«ԵՄ-ն խոստացավ, խոստացավ, սակայն իրականում միտք էլ չուներ Թուրքիային իր շարքերն ընդունել: Եվրոպացիները պնդում էին, թե դռները բաց են, սակայն մի շարք կարեւոր զիջումներ էին պահանջում, մասնավորապես` եվրոպական չափորոշիչներով օրենսդրության օպտիմալացում: Սակայն այսօր փաստացի դերերը փոխվել են. թուրքերը ձեւացնում են, թե դեռեւս ձգտում են ԵՄ եւ այդ պատրվակով ԵՄ-ից իրենց համար արտոնություններ են պահանջում»,- նշել է քաղաքագետը` ընդգծելով, որ թուրքական իշխանություններին շատ դժվար կլինի ժողովրդին համոզել, որ Թուրքիան իր 8 տոկոսանոց տնտեսական աճով ներգրավվի ԵՄ-ի տնտեսության մեջ, որի աճը տատանվում է զրոյի մոտակայքում, էլ չենք խոսում` պարտքային ճգնաժամի մասին:

 

Ներկա պահին, ըստ Ռարի,  կողմերի բանակցություններն ընթանում են ոչ թե անդամակցության, այլ ԵՄ-ի նկատմամբ Անկարայի կարգավիճակի մասին: «ԵՄ-ն ցանակնում է, որ Թուրքիան, ինչպես, օրինակ, Ուկրաինան, տարանցիկ տարածք լինի, էներգակիրների միջանցք: Թուրքերին էլ հարկավոր է ադրբեջանական, ռուսական եւ այլ էներգակիրների դիստրիբյուտորի դերը Հարավային Եվրոպայում»,- նշում է քաղաքագետը` հավելելով, որ, ընդ որում, թուրքական հավակնություններն ավելի հեռուն են գնում, քան սովորական տրազիտի դիմաց ստացած շահույթը. նրանք ցանկանում են կողքից գազ ձեռք բերել, դրա տերը դառնալ, այնուհետեւ այն վաճառել Եվրոպային` ստանալով տնտեսական զգալի դիվիդենդներ եւ ձեռք բերել շատ ծանրակշիռ աշխարհաքաղաքական գործոնի դեր: Եվ, ըստ քաղաքագետի, հենց  դա է պատճառը, որ Թուրքիան բավականին սառն է վերաբերվում NABUCCO նախագծին: