| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իրավաբան.net-ը գրում է, որ  2015 թվականի դեկտեմբերի 15-ին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Էնի Ռոուզ» ընկերության հետ՝  4.3 միլիոն դրամի սահմաններում «Ամանորյա զարդարված տուփ և կողով՝ իր պարունակությամբ» ձեռքբերման համար:   
Պարզելու համար, թե այս թանկարժեք նվերն  ու՞մ է տրվել, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին կայքը  հարցում է արել Երևանի քաղաքապետարան, սակայն հարցումն անպատասխան է մնացել: Երրոդ փորձից հետո քաղաքապետարանը պատասխանել է. 
Քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետ Գ. Չթրյանը առաջին նամակում պատասխանում է. «…Երևանի քաղաքապետարանի և «Էնի Ռոուզ» ՍՊԸ-ի միջև կնքված ԵՔ-ԲԸԱՀ-ԱՊՁԲ-15/20 ծածկագրով տոնական տուփի և կողովի ձեռքբերման պայմանագրով նախատեսված հուշանվերները ամանորյա միջոցառումների շրջանակներում հանձնվում են առանձին կազմակերպություններին, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչություններին և մի քանի գործընկեր քաղաքներին»: Այսինքն, պարզվում է, որ գնվել է ոչ թե տոնական տուփ և կողով, այլ հուշանվերՆԵՐ: Երկրորդ նամակից պարզվում է նաև, որ դրանց քանակը 68-ն է: Տվյալ դեպքում, 68 հուշանվերից յուրաքանչյուրի համար վճարվել է ավելի քան 63 հազար դրամ (շուրջ 130 դոլար): 
Մանրամասները` այստեղ: