|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրքիայից եւ Չինաստանից ապրանք բերող առեւտրականները, որ մի քանի օր շարունակ կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում` մեկ կիլոգրամ հագուստի դիմաց վճարվող մաքսատուրքը բարձրացնելու հետ կապված, այսօր նորից վերսկսելու են բողոքի ակցիաները, քանի որ իրենց խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել:
Հիշեցնենք. պարզվեց, որ ներմուծվող ապրանքի մաքսազերծման համար նախատեսված գումարի կրկնակի թանկացման մեղավորը բեռնափոխադրմամբ զբաղվող մասնավոր ընկերություններն են, որոնք գինը 4 դոլարից բարձրացրել են 8-ի: Բարձրացված աղմուկից հետո այդ ընկերություններից մեկի տնօրենը` ոմն Կառլեն, հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ ոչ մի թանկացում էլ չկա, եւ առեւտրականները կշարունակեն ապրանքը փոխադրել նախկինի պես` 4 դոլարով: Սակայն երեկ, երբ առեւտրականները գնացել են մաքսատուն` ապրանքը ստանալու, անակնկալի են եկել: Նրանցից յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար պահանջել են վճարել 8 դոլար, լավագույն դեպքում առաջարկել են համաձայնության գալ 6 դոլարի շուրջ:
Առեւտրականները չեն համաձայնել, եւ այսօր ժամը 12-ին նրանք հավաքվելու են նախագահականի դիմաց եւ պահանջելու են վերջնականապես լուծել այս հանելուկը` ի վերջո, ով է այս թանկացման պատասխանատուն եւ որն է դրա պատճառը: