կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-02 16:36
Հասարակություն

«Բնակարան՝ առանց կանխավճարի» ծրագիրը մեկ շաբաթ առաջ քննարկվել է սոցապ նախարարությունում

«Բնակարան՝ առանց կանխավճարի» ծրագիրը մեկ շաբաթ առաջ քննարկվել է սոցապ նախարարությունում

Այսօր լրագրողները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին, թե որ փուլում է երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը, և արդյո՞ք մնալու է առանց կանխավճարի պայմանը:

Նախարարը պատասխանեց, որ լրագրողներն են ծրագիրը կնքել «առանց կանխավճարի բնակարան» անունով: Նրա խոսքով` նախագիծը մեկ շաբաթ առաջ քննարկվել է նախարարության սոցիալական կոմիտեում, եղել են հարցադրումներ ու խնդիրներ, և ներկայումս ընթանում են լրամշակման աշխատանքներ, որոնք կներկայացվեն կառավարության քննարկմանը:

«Երբ խոսում ենք այս ծրագրի մասին, ապա այն ոչ թե փոխարինում է գործող ծրագրին, այլ լրացնելու համար է գալիս, որովհետև ոչ բոլոր երիտասարդ ընտանիքներն են, որ ունեն համապատասխան եկամուտ, որ կարողանան օգտվել առկա ծրագրերից: Ուրեմն կարևոր են պետության կողմից տրվող երաշխիքները, և սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման շրջանակներում էական է դառնում պետության դերակատարումը: Սոցիալական բնակարանային ֆոնդը կարող է դառնալ անձի սեփականությունը, եթե անձը կատարի համապատասխան վճարումներ, բայց այս դեպքում` պետության երաշխավորվածությամբ, քանի որ պետությունն է ձեռք բերում այդ բնակարանը»,- ասաց Ասատրյանը` հավելելով, որ դեռ կլինի առիթ, որ  այդ ծրագիրը մանրամասն ներկայացնեն հանրությանը: