Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 3-ին հանդիպել է հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ` քննարկելու ոլորտում սպասվելիք բարեփոխումները:
Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից ։
Նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ արձագանքելով ձեռնարկությունների մտահոգություններին՝ կառավարությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում համապատասխան օրենսդրական առաջարկություններ` 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքում նախատեսելու մեղմացնող փոփոխություններ:
Արդյունքում՝ հարկային մարմնի կողմից ռոյալթիի բազայի անուղղակի գնահատման եղանակի կիրառության դեպքում կկիրառվի 80% սահմանաչափ: Կսահմանվի նաև մինչև օրենքի ընդունումը հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով ռոյալթիների վերահաշվարկման դեպքում տույժերից և տուգանքներից ազատում:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը նշել է, որ Կառավարությունն առաջին անգամ է արձագանքում լեռնահանքային ոլորտի ներկայացուցիչների մտահոգություններին, և սա ոլորտի համար լուրջ բարեփոխում է:
Նախարարը ներկաներից հետաքրքրվել է, թե ինչպիսի ազդեցություն կունենա որոշումը ոլորտի ակտիվության վրա: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական տնօրեն Դավիթ Եդիգարյանը, շնորհակալություն հայտնելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը որոշման համար, նշել է, որ արդյունքում նոր ներդրումներ են ակնկալվում: Նախարարը ներկաների հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտի մի շարք հարցեր ևս: