Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ՄԻԵԴ-ի որոշմանը: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի վերաբերյալ որոշումը, որով մերժվել է դատարանի ստորին պալատի կայացրած որոշումը բեկանելու` Շվեյցարիայի ներկայացրած հայցը:
Թուրքագետի բնորոշմամբ`Հայոց ցեղասպանության հարցը համապարփակ մոտեցում է պահանջում: «Առաջին հարցը վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը, երկրորդը` Ցեղասպանության ժխտողականության մերժմանը, երրորդը` հետևանքերի վերացմանը: Շատերը Ցեղասպանության հարցի փոխարեն փորձում են հետևանքների վերացման հարցը վերացնել:
Մենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում որոշակի հաջողությունների էինք հասել, սակայն այս վերջին որոշումով ՄԻԵԴ-ը լուրջ հարված հասցրեց: Մյուս երկրները Ցեղասպանության մասին որոշում ընդունելիս ՄԻԵԴ-ի որոշումը հաշվի կառնեն անպայման: Այս որոշումից հետո թուրքերն ավելի անկաշկանդ կարող են արտահայտվել: Բոլոր առումներով վնասակար է այս վերջին որոշումը: Սա Ցեղասպանության ճանաչման հարցում լրջագույն խոչընդոտ է»,- ասաց թուրքագետը:
Խոսելով Շվեյցարիայի դիրքորոշման մասին` Չաքրյանը նշեց, որ այստեղ առկա են երկակի ստանդարտներ: «Երկակի ստանդարտները մերժելի են: Բանն այն է, որ Շվեյցարիան ճանաչել է մեր Ցեղասպանությունը, սակայն Ցեղասպանության դատապարտումը քրեականացնելը համարում է խոսքի ազատության սահմանափակում»,- ընդգծեց թուրքագետը: