Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Մուստաֆա Փուրմոհամմադիին:
Վարչապետը ողջունել է Իրանի արդարադատության նախարարի այցը մեր երկիր և համոզմունք հայտնել, որ այն նոր մակարդակի կբարձրացնի դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների կառավարությունների միջև հարաբերություններն ակտիվ զարգանում են, ինչին էապես նպաստում են բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է դարավոր բարեկամ Իրանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը:
Պարոն Փուրմոհամմադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արդյունավետ գնահատել իր այցի շրջանակում ունեցած պաշտոնական հանդիպումները: Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի փոխհարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, և Իրանը հետևողական է երկկողմ կապերն էլ ավելի ընդլայնելու և սերտացնելու հարցում: Պարոն Փուրմոհամմադին բարձր է գնահատել իրանահայ համայնքի դերը երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման ու խորացման գործում:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում հայ-իրանական համատեղ ծրագրերի ընթացքի, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ և վերահաստատել հայ-իրանական հարաբերություններն առավել սերտացնելու և խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ կողմերը կարևորել են անվտանգության, խաղաղության ու կայունության ապահովումը: