|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի կարծիքով` ՀՀ ուսումնական համակարգը` բուհական և հանրակրթական, դեռևս պատրաստ չէ վարկանիշավորման: Այսօր նա լրագրողներին ասաց, որ վարկանիշավորումն ինքնագնահատման վրա է հիմնված, և այն կայացած համակարգերի մեջ է տեղի ունենում, չափանիշներն էլ հասարակության համար շատ ընկալելի և հասկանալի պետք է լինեն:
«Վարկանիշավորումը, այնուամենայնիվ, լավ գործընթաց է, որովհետև մենք աստիճանաբար սովորում ենք վարկանիշավորման գործընթացին, համալսարանները, անգամ` դպրոցները փորձում են ինչ-որ խնդիրներ կարգավորել` հաջորդ տարվան նախապատրաստվելով: Եթե կարողանանք այնպես անել, որ 4-5 տարվա մեջ հավատարմագրումն ու վարկանիշավորումը սկսեն էապես ազդել որակի ձևավորման գործընթացի վրա, խնդիրը լուծված կլինի»,- ասաց նախարարը:
Ներկայումս գործող վարկանիշավորման ձևաչափը Մկրտչյանի համար հիմնավոր չի թվում, բայց ոչ թե նրա համար, որ այն վատ է կատարվում, այլ այն պատճառով, որ դեռևս ժամանակ է պետք, որ համակարգը ադապտացվի այդ ձևաչափին: