| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Պետական, քաղաքական գործիչ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանը շուտով պատրաստ կլինի: 
Հուշարձանի վրա աշխատող քանդակագործ Տիգրան Արզումանյանը «Մեդիամաքս»-ին պատմել է, որ առաջիկա 1-2 ամսում ավարտին կհասցնի աշխատանքները: 
2014 թ. ապրիլի 30-ին Երեւան քաղաքի ավագանին համաձայնության էր տվել Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը Մաշտոցի պողոտայի հ.15 եւ հ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու տարածքում, որտեղ ներկայում տեղադրված է հուշարձանի կառուցման հուշաքարը: 
Դեռեւս 1999 թ.-ից ՀՀ նախագահի հրամանով Երեւանի քաղաքապետարանին հանձնարարվել է մայրաքաղաքների փողոցներից մեկը կոչել Կարեն Դեմիրճյանի անունով եւ այնտեղ տեղադրել նրա հուշարձանը: Վերջին տարիների ընթացքում Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհուրդը երեք անգամ մրցույթ էր հայտարարել, սակայն ներկայացված նախագծերից եւ ոչ մեկը հավանության չէր արժանացել: Վերջին մրցույթի ժամանակ խորհուրդը հաստատել էր քանդակագործ Տիգրան Արզումանյանի առաջարկած տարբերակը:  
Ներկայում քանդակագործը քարի մշակումներ է անում արձանի դեմքի եւ ձեռքերի հատվածների վրա: Հուշարձանի ճարտարապետը Հայկ Ասատրյանն է:  
«Հուշարձանի քարն Արցախի սպիտակ մարմարն է: Բարձրությունը՝ 3. 70 մետր: Արձանի վրա գրվելու է Կարեն Դեմիրճյանի անունը, ուրիշ ոչինչ»,  -Մեդիամաքսին  պատմել է քանդակագործը:   
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում