Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Փետրվարի 11-ին Ֆրեզնոյում սկսվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի բետոնալցման աշխատանքները:
Fresno Bee պարբերականի հաղորդմամբ` աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը՝ համայնքի ներկայացուցիչների և ամերիկացի պաշտոնյաների մասնակցությամբ, տեղի էր ունեցել 2014 թ. նոյեմբերի 2-ին:
Հուշարձանը կառուցվում է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և համայնքի համատեղ ջանքերով` Ֆրեզնոյում Կալիֆոռնիայի համալսարանի տարածքում: Նախագծի աջակիցներից է Կալիֆոռնիայի համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոն:
Ֆրեզնոյի հայ համայնքը սկսել է ձևավորևվել 19-րդ դարավերջին։ Արդեն հաջորդ դարասկզբին հայերի թիվը հասել է 4.000-ի։ 1900-ին հիմնվել է առաջին հայ առաքելական` Սբ Երրորդություն եկեղեցին։ 2003-ի տվյալներով` Ֆրեզնոյում և շրջակայքում բնակվում է մոտ 60.000 հայ։ Քաղաքում հայկական տարբեր կազմակերպությունների գործունեությունը համադրելու համար ստեղծվել է Համագաղութային խորհուրդ։ Գործում են հայկական ռադիոժամեր։
Աղբյուրը՝ armeniangenocide100