|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ապրիլի 16-ին՝ ՀՀ Ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը, Կոմիտասի անվան պանթեոնում հիշատակի տուրք մատուցվեց անվանի գործչի հիշատակին: Ներկաները նշում էին, որ Կարեն Դեմիրճյանն այն եզակի գործիչներից է, որն իր հանդեպ եղած համատարած սերն ու հարգանքը վաստակել է իր պետականամետ մտածելակերպով ու նվիրված աշխատանքով՝ հանուն մեր հայրենիքի։ Ներկա էին Դեմիրճյանի հարազատները, քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ։
Ուշագրավ է, որ պանթեոն չէր այցելել գործող իշխանության ոչ մի անդամ: Ավելին, քաղաքական ուժերից, ՀԺԿ անդամներից բացի, ներկա էին միայն «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներ Մանե Թանդիլ յանը, Մեսրոպ Առաքել յանը ու ՀԱԿ-ի մի քանի ներկայացուցիչներ: Ի դեպ, հավելենք, որ, ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների, Կարեն Դեմիրճյանի արձանը պատրաստ կլինի ամռանը և կտեղադրվի մարզահամերգային համալիրի մոտ, չնայած նախատեսված էր տեղադրել Մաշտոցի պուրակում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում