|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօր լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի կորցրած 800 հա տարածքի վերաբերյալ, զայրացավ ասաց. «Ո՞վ է չափել, էդ 800 հեկտարը ո՞վ է չափել»:
Լրագրողները պատասխանեցին, որ Սերժ Սարգսյանի հայտարարածն է: Սուրիկ Խաչատրյանն էլ ուղղեց խոսքը` ասելով. «Դա պայմանական, հարաբերական է ասվել՝ 800 հեկտար: Սերժ Սարգսյանը հո չի՞ ասել` 800 հեկտար: Ո՞վ է չափել, դա հարաբերական է ասվել»:
Սուրիկ Խաչատրյանի խոսքով՝ այդ կորցրած տարածքը անվտանգության գոտի է եղել, լուրջ մտահոգվելու խնդիր չկա:
Դիտարկմանը, որ մտահոգիչ է Թալիշի վիճակը, Սյունիքի մարզպետը հաստատակամորեն պատասխանեց, որ Թալիշում արդեն բնակվում են` բնակիչները վերադարձել են իրենց տները: