Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Ավան վարչական շրջանի Մյասնիկյան պողոտային հարող տարածքում ձևավորված նորակառույց պուրակի հանդիսավոր բացմանը. հայտնում են քաղաքապետարանից:
Երկար տարիներ անխնամ տարածքի տեղում շուրջ 6 ամիս առաջ մեկնարկած շինարարական աշխատանքների շրջանակում 2,2 հեկտար մակերես ընդգրկող պուրակի ամբողջ երկայնքով կառուցվել են 1250 քմ սալապատ ճեմուղիներ՝ 1300 գծամետր եզրաքարերով: Տեղադրվել են նստարաններ, աղբամաններ: Պուրակն առանձնանում է ձևավորման հետաքրքիր լուծումներով՝ գործող ժամացույցով և ջրվեժով: Տարածքն ապահովված է նաև արտաքին լուսավորության ցանցով՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով հանգիստը կազմակերպել նաև երեկոյան ժամերին:
«Տարիներ շարունակ բազմիցս են դիմել այս տարածքում կառուցապատում իրականացնելու համար, սակայն մեր կողմից մշտապես մերժվել են այդ դիմումները: Մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման ծրագրերի շրջանակում որոշում կայացվեց այս և նման այլ տարածքներն ընդգրկել քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրում և ստեղծել հանգստի գոտի: Այդ նպատակով Երևան քաղաքի բյուջեից ծախսվել է շուրջ 40 մլն դրամ, զուգահեռ ներդրումներ են կատարվել նաև բարերարների կողմից: Համոզված եմ՝ այս այգին ևս կդառնա ինչպես Ավանի և Նոր Նորքի բնակիչների, այնպես էլ բոլոր երևանցիների համար հանգստի կազմակերպման իսկակապես հաճելի անկյուն: Նման այգի-պուրակներ նախատեսում ենք կառուցել նաև մյուս վարչական շրջաններում: Սա ևս մեկ կարևոր քայլ էր Երևան քաղաքում կանաչ տարածքների ավելացման ուղղությամբ մեր որդեգրած քաղաքականության շրջանակում»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: