|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոակիմ Վատցկեն հույս է հայտնել, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի հեռանա դորտմունդյան թիմից։
«Մենք չենք կարող հաջորդ մրցաշրջանից առաջ կորցնել մեր հիմնական կազմի 3 ֆուտբոլիստի: Մխիթարյանի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ 2017 թվականը, սակայն մենք հուսով ենք, որ նա կերկարաձգի պայմանագրի ժամկետն ակումբի հետ»,-ասել է Վատցկեն:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում դորտմունդյան թիմից կհեռանան Մաթս Հումմելսն ու Իլկայ Գունդողանը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն: