|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մայիսի 19-ին` ժամը 17.38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող Ամերիկյան համալսարանի գրադարանում սուր հոտ է զգացվում, ուսանողները տարահանված են. անհրաժեշտ է օգնություն (շտապօգնության կարիք չկա): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և օրվա հերթապահ քիմիկ-հետախույզ Ա. Ջալաթյանը:
Դեպքի վայրում է գտնվել Բնակչության պաշտպանության աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ճառագայթային քիմիական-կենսաբանական իրավիճակների մոնիթորինգի բաժնի պետ, փ/ծ գնդապետ Բագեյանը:
Գազաանալզատոր սարքի միջոցով իրականացվել է օդի բաղադրության ստուգում, որի արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: