Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Փաշինյանն ազնիվ է, ես լիովին աջակցում եմ նրան. «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
«Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների, իր ցանկությունների մեջ: Ինձ համար սա չափազանց կարևոր նշանակություն ունի: Նա նաև ազնիվ է իր ուղղվածության մեջ: Եթե ես գտնում եմ, որ նրա և' նպատակների, և' ցանկությունների, և'գործողությունների հաջորդականության մեջ կա ազնվություն, ես միշտ ցանկացած պահի կկանգնեմ նրա կողքին»,- ասել է նա:
Կոստանյանը նաև նշել է, որ դեկտեմբերին մանդատը վայր է դնելու ու մեկնի Եվրոպա:
Ֆեյսբուքյան գրառումով Փաշինյանին իր աջակցությունն է հայտնել նաև մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր` Արման Սահակյանը: «Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»,- գրել է նա։
Նշենք, որ Գևորգ Կոստանյանն ու Արման Սահակյանը Միքայել Մինասյանի մտերիմ ընկերներն են: