կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-18 13:29
Տնտեսական

ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը չի քննարկվում

ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը չի քննարկվում

ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցն այսօր չի քննարկվում. մի խումբ հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵՏՄ մակրոտնտեսության և  ինտեգրման հիմնական ուղղությունների հանձնախմբի անդամ, նախարար Տատյանա Վալովայան:

Ըստ eadaily.com-ի` նա ընդգծել է, որ դեմ չէ միության ընդլայնմանը, սակայն դա լուրջ գործընթաց է, և նոր անդամների ներգրավումը կատարվում է կոնսենսուսով:

Վալովայան մեկնաբանել է նաև ապրիլին սկզբին Ղազախստանի նախաձեռնությամբ ԵՏՄ վարչապետերի հանդիպումը Երևանից Մոսկվա տեղափոխելու փաստը: Ըստ նրա` դրանում որևէ քաղաքական ենթատեքստ չկա, քանի որ ԵՏՄ-ն բացառապես տնտեսական միություն է, և քաղաքականությունը չի կարող խանգարել տնտեսական ինտեգրմանը: Նախարարը հավելել է, որ ԵՏՄ վարչապետերի հաջորդ հանդիպումը կանցկացվի մայիսի 20-ին Երևանում:

Խոսելով Հայաստանի համար ԵՏՄ-ին անդամակցելու տնտեսական արդյունավետության մասին` Վալովայան նշել է, որ 2015-ին հանրապետությունը շատ ցուցանիշներով առաջընթաց է գրանցել: Այսպես` 2015-ին Հայաստանը 13 տոկոսով ավելացրել է տեքստիլ արտադրանքի արտահանումը ԵՏՄ երկրներ, 50 տոկոսով` կահույքի և բժշկական պարագաների, 2 անգամ ավելացել է ծխախոտի արտահանումը, աճել են նաև գյուղմթերքի արտահանման ցուցանիշները, և դա, ըստ նրա, տեղի է ունեցել  տնտեսական աճին զուգահեռ, մինչդեռ` ԵՏՄ մյուս երկրներում անցյալ տարի այդ ցուցանիշը նվազել է: «Ես համարում եմ, որ դա պայմանավորված է Հայաստանի` ԵՏՄ անդամակցությամբ»,- հայտարարել է Վալովայան: