կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-13 18:56
Իրավական

Գողացել է շենքի մուտքում կայանված հեծանիվը. Տեսանյութ

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հեծանիվի գողություն կատարած անձի ինքնությունը։

2016 թվականի մարտի 25-ին՝ ժամը 20:00-ից մինչև 21:30-ը, առերևույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է Երևան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի մուտքում կայանված՝ 650 հազար դրամ արժողության հեծանիվը՝ պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են տվյալ շենքի վրա տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ  երևում է, թե ինչպես է մի տղամարդ հեծանիվը վերցնում և հեռանում։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով: