կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-29 18:41
Իրավական

Մուտքում հարձակվել էին տղամարդու վրա` էլեկտրաշոկով էլեկտրահարելով ձեռքը

Մուտքում հարձակվել էին տղամարդու վրա` էլեկտրաշոկով էլեկտրահարելով ձեռքը

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, ավազակություն կատարելու կասկածանքով, նոյեմբերի 29-ին, ժամը 10.05-ին, բերման են ենթարկել 1999 թ. ծնված Վահան Հ.-ին և 1999 թ. ծնված Ստյոպա Խ.-ին: Նրանք նոյեմբերի 28-ին, ժամը 23.30-ից 23.50-ն ընկած ժամանակահատվածում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 76 շենքի թիվ 1-ին մուտքում հարձակվել են 43-ամյա մի տղամարդու վրա, խողովակով հարվածել մեջքին, ապա էլեկտրաշոկով էլեկտրահարել ձախ ձեռքը, ինչից հետո իրենց կամքից անկախ հանգամանքներից չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել` դիմել են փախուստի:
Վահան Հ.-ն և Ստյոպա Խ.-ն ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն: