կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-13 14:23
Քաղաքական

ՀՀ Սահմանադրությունը չի արգելում, որ մարդն ունենա մոնոպոլ դիրք. Վարդան Այվազյան

ՀՀ Սահմանադրությունը չի արգելում, որ մարդն ունենա մոնոպոլ դիրք. Վարդան Այվազյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը չի պատրաստվում մեկնաբանել վարչապետի ասածները, բայց կարող է ասել իր անձնական և որպես համապատասխան հանձնաժողովի նախագահի տեսակետը: Այսօր լրագրողներին նա ասաց, որ եթե բյուջետային համակարգի կրճատման մասին ենք խոսում, թվերով պետք է լինի ու հստակ:

«Ցանկացած հայտարարություն ապացուցվում է իրականացվող քայլերով, եթե համապատասխան քայլեր չլինեն, կլինեն նաև համապատասխան գնահատականներ: Վարչապետն արձանագրեց պահի լրջությունը և քայլերի հստակությունը: Այս պահին կա ներկա լուրջ իրավիճակ, մարտահրավեր, մենք թևակոխել ենք մի փուլ, որտեղ չունենք տնտեսական հաջողություններ, համախմբվածություն: Ես ասում եմ, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր արժանի են: Շատ դեպքերում, երբ դուք թացը չորի հետ եք խառնում, պատասխանատվություն կրող անձին դարձնում եք անդեմ»,- ասաց Այվազյանը:

Հարցին, թե ի՞նչ գործնական քայլեր պետք է հաջորդեն Հովիկ Աբրահամյանի այս հայտարարությանը, նա պատասխանեց. «Պետք է լինեն հստակ քայլերով, հստակ թվերով: Եթե խոսում ենք բյուջետային ծախսերի կրճատման մասին, պետք է ասենք, որ այս ոլորտում աշխատողներից այ էսքան կրճատվել ա: Մենք անցել ենք բյուջետային ծրագրավորում հասկացություն, որ շատ նոր է: Ասում ենք` եթե ՓՄՁ-ին վարկ ես տվել, դու ինձ կոնկրետ պատասխանի, քանի ՓՄՁ է աշխատել, քանի աշխատողով, ինձ մի ասա` ում ինչքան ես տվել, ինչքան փող է դուրս գնացել, ներս եկել: ՓՄՁ-ին փող ես տվել, ինձ ցույց տուր երկու տարուց կամ մի տարուց հետո քանի ՁՄՁ է աշխատում, ոչ թե վարկ տվեցիր, հինգ օր աշխատեց, հետո թողեցին, գնացին»:

Անդրադառնալով հակամենաշնորհային գործընթացին` Այվազյնաը կարծիք հայտնեց, որ այստեղ համախմբված աշխատանք է հարկավոր իրականացնել: «Առաջին ջութակի գործողությունը պատկանում է Տնտեսական մրցակցության կոմիտեին, որովհետև էդ մարմինը կոչված է կոնկրետ գործեր իրականացնել: Դրա հետ պետք է աշխատի էկոնոմիկան, պետեկամուտներ»,- ասաց ՀՀԿ-ականը` հավելելով, որ ՀՀ Սահմանադրությունը չի արգելում, որ մարդն ունենա մոնոպոլ դիրք:

«Մենք հստակ գրել ենք օրենքի մեջ և ասում ենք, որ չարաշահումն ենք արգելում: Հենց շուկայում ապրանքդ բարձրացրեցիր, ես քեզ կպատժեմ, կամ էլ եթե գործընկերոջդ հետ պայմանավորվեք, որ երկուսդ էլ գինը բարձրացնեք, որ բռնեցի, կպատժեմ և այլն»,- ասաց նա: