կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-18 16:31
Քաղաքական

Պետք չէ, որ մարդն իրեն փոխարինող ունենա. Գալուստ Սահակյան

Պետք չէ, որ մարդն իրեն փոխարինող ունենա. Գալուստ Սահակյան

Շարունակվում է 6-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը: ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ նոր նախագահին ընտրելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Լրագրողները նրա քվեարկելուց հետո հետաքրքրվեցին` արդյո՞ք չի տխրել, որ այլևս ԱԺ նախագահ չի լինելու:

«Միշտ իմացեք` մարդ ինքը պիտի ներկայացնի իրեն, պաշտոնները  ժամանակավոր գործողություններ են, իսկ կյանքի իմաստը ավելի մեծ է: Ընդհանուր առմամբ, այս պահին ԱԺ նախագահ չեմ, բայց քանի որ կուսակցության փոխնախագահ եմ, գործունեությունը ավելի շատ կուսակցական աշխատանքով կլինի»,- ասաց Սահակյանը:

Հարցին՝ որպես շարքային պատգամավոր` ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալու, պատասխանեց. «Մոտավորապես 18 տարի Ազգային ժողովում եմ եղել, և էդ բոլոր օրենքների, օրենսդրական նախաձեռնությունների, անողների հիմնական մասը իմն է եղել։ Եվ հիմա էլ նույնպես պիտի շարունակեմ այդպես»:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Սահակյանի օգնականներն անընդհատ հրում էին լրագրողներին, ուստի նրանք հետաքրքվեցին Սահակյանից՝ թիկնապահները մի՞շտ են ուղեկցելու նրան: «Նրանք թիկնապահներ չեն, նրանք մամուլի աշխատողներ են»,- ասաց նա:

«Նեղացած չե՞ք» հարցին էլ պատասխանեց. «Ինչի՞ պիտի նեղանամ, եթե այդ որոշումների կայացման մեջ ես էլ կամ, և երբեք պետք չի, որ մարդ փոխարինող ունենա, ամեն մարդ ինքն իր գործը կկարողանա շատ լավ կատարել»: