Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդհանուր մենամարտերի OFS 8 միջազգային մրցաշարում Ադրբեջանը ներկայացնող մարզիկին հաղթած Ալբերտ Ղազարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց տեղի ունեցած մարտի մասին։
«Շատ հակառակորդներ եմ ունեցել, բայց այս անգամ այլ զգացողություններ ունեի։ Գիտեի, որ ռինգ պետք է դուրս գամ զինվորական համազգեստով։ Դա ավելի էր ոգեւորում ինձ։ Մարտին շատ լավ էի պատրաստվել եւ ցանկանում էի հաղթել հենց առաջին ռաունդում։ Հոգեպես պատրաստվել էի։ Նույնիսկ հոգնելու ընթացքում ես ինձ ուժ էի տալիս»,- ասաց Ղազարյանը։
Հայ մարզիկն անդրադարձավ նաեւ համացանցում բուռն քննարկման առարկա դարձած պահին, իբրեւ թե մարտից հետո միջնամատ է ցույց տվել ադրբեջանցուն: «Բոլորը մտածում են, թե ես միջնամատ եմ ցույց տվել հակառակորդին, բայց եթե ուշադիր նայեք այդ պահը, կտեսնեք, որ այդպիսի բան չի եղել։ Ես ինքս մարզում եմ երեխաների եւ ստացել եմ մարզական դաստիարակություն, ուստի չէի կարող այդպիսի բան թույլ տալ ինձ։ Երբ մրցավարը տեսնում է ադրբեջանցու ագրեսիան, փորձում է հանգստացնել նրան։ Մրցավարը մեզ ասում է, որ սա սպորտ է, եւ կապ չունի, թե որ երկիրն ենք ներկայացնում։ Եվ ես դրանից հետո ցուցամատներս պարզեցի նրա կողմը»,- ասաց Ղազարյանը։