Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց ՀՀ դավաճան իշխանությունների դեմ «Դիմադրություն» շարժումն ակցիա է իրականացրել:
Ակցիայի ժամանակ իրենց ենիչերիականությամբ հերթական անգամ աչքի ընկան ոստիկանները, որոնք անհամաչափ ուժ կիրառեցին ակցիայի մասնակիցների նկատմամբ:
Իրենց թուրքապաշտությամբ և թուրքի ծառա կառավարության «պաշտպանությամբ» աչքի ընկան նաև այդ շենքում տեղակայված որոշ նիկոլական աշխատակիցներ:
Համացանցում տարածվեց մի կնոջ լուսանկար, որը միջնամատ էր ցույց տվել անհնազանցության ցույցի մասնակիցներին:
Yerkir.am-ը պարզեց, որ նշված տիկինը Նարինե Հակոբյանն է, աշխատում է Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ: Նա այս նախարարության նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանի համակուրսեցին է:
Նշենք նաև, որ օրեր առաջ նախարարությունն իր բոլոր աշխատակիցներին կոչ է արել «պահպանել քաղաքական չեզոքություն, աշխատանքի ժամանակ միայն աշխատանքով զբաղվել»: Փաստացի այս կոչը չի վերաբերում փաշինյանական խունտային լոյալ աշխատակիցներին, որոնք աշխատանքի ժամանակ զբաղվում են Փաշինյանին ընդդիմացողներին վիրավորելով:
Հավելենք նաև, որ այդ մասնաշենքում կան նաև ազգանվեր աշխատակիցներ, որոնք թղթերի վրա «Ոստիկա՛ն, մարդ եղիր», «Արցախը երբեք չի լինելու ադրբեջանի կազմում» գրությամբ թռուցիկներ էին ցած նետում: