Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ժամկետային զինծառայող Հայկ Բադալյանը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Մարտակերտից: Նա առաջնագծում ստացել է բեկորային վիրավորումներ: Yerkir.am-ի հետ զրույցում Բադալյանը պատմեց` ինչպես է վիրավորվել:
«Ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերն եմ վիրավորվել, մոտավորապես չորսի սահմաններում: Վիճակը շատ խառն էր, շատ էին կրակում: Ինձանից մոտ երկու մետր հեռավորության վրա ականանետի արկը պայթեց, ու ես վիրավորվեցի»,- պատմեց Հայկը, ապա հավելեց, որ իրեն անմիջապես տարել են հոսպիտալ:
Ուշագրավ է, որ Հայկը յուրօրինակ հանգստությամբ ասաց`լավ է` գոնե այդ ընթացքում միայն ինքն է վիրավորվել: «Բարեբախտաբար, էդ ընթացքում մենակ ես եմ վիրավորվել: Ինձ անմիջապես տարան Մարտակերտի հոսպիտալ, աջ թևիս բեկորն ընդեղ հանեցին, մնացածն էլ ստեղ`Ստեփանակերտում: Միանգամից նույն օրը բերել են ստեղ»,- ասաց նա:
Հայկը հպարտությամբ հիշեց Մարտակերտում արիաբար զոհված Արմենակ Ուրֆանյանին, Ռոբերտ Աբաջյանին, Քյարամ Սլոյանին, Անդրանիկ Զոհրաբյանին և ցանկություն հայտնեց, որ նրանց սխրանքը միշտ հիշվի: Նրա խոսքով`սահմանը պահպանող զինվորների տրամադրվածությունը մարտական է: «Պետք եղավ` մինչև վերջ էլ կգնանք, մեզ ոչ մի բան էլ չի խանգարի»,- ասաց Հայկը:
Նա պատմեց նաև, որ 16 ամիս է, ինչ ծառայում է, Մասիսից է, ունի տատիկ, պապիկ, հայր, մայր, իրենից մեկ տարով փոքր եղբայր և քույր: