|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին այցելել է Շուշի քաղաք և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Շուշիի շրջանում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Տեղեկություններով հանդես են եկել շրջվարչակազմի ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: