Փոխարժեքներ
16 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված «Բեյզ Մեթըլս» ընկերության 2017 թվականի գործունեության եւ 2018 թվականին նախատեսված ծրագրերի հետ կապված հարցերին: Հատուկ անդրադարձ է կատարվել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին:
Երկրի ղեկավարը նշել է, որ «Բեյզ Մեթըլս»-ը հանդիսանում է հանրապետության ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը, որի գործունեությունից է նաեւ կախված մի շարք ոլորտներում տարբեր ծրագրերի հաջող իրականացումը՝ հավելելով, որ հանքարդյունաբերության ոլորտը եւ դրա զարգացումը մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: