Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս կիրակի նշվելու է Գյուղատնտեսության աշխատողի օրը: Դրա շրջանակներում, ինչպես այսօր կառավարության նիստի ավարտին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպել է մի շարք միջոցառումներ: Ըստ այդմ` վաղը` հոկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին «Մերգելյան» ինստիտուտի ցուցասրահում բացվելու է «ԱրմՊրոդ- 2013» ցուցահանդեսը, որը կշարունակվի նաեւ հոկտեմբերի 19-ին ու 20-ին:
«Ամսի 20-ին` կիրակի օրը, ժամը 12-ին կայանալու է «Հայագրոֆորում» կոնֆերանսը, իսկ երեկոյան ժամը 6-ին Օպերայի դահլիճում կկայանա տոնական ճոխ համերգ»,- ներկայացրեց գյուղատնտեսության նախարարը, ինչից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով նշեց. «Պարո'ն վարչապետ, մեր միջոցառումն այդքան ճոխ չի` Արդարադատության նախարարությունը գերմանացի փորձագետներ է հրավիրել, որոնք մեզ պետք է օգնեն` օրենսդրության մշակման առումով մեզ հմտություններ տան, ցանկալի է, որ բոլոր նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները մասնակցեն»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը` հավելելով, որ իրենց նախարարությունում անցկացված միջոցառումներն իրենց արդյունքները տալիս են: