|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Երեկ երեկոյան Երևան է ժամանել Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան: Այսօր առավոտյան նա այցելել է ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոն և հանդիպում ունեցել Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանին վերաբերող` Սոցինտերնի մի շարք աշխատանքներ և ծրագրեր, նաև` ապրիլի քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Սոցինտերնի դրական դերակատարության հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև Սոցինտերնի աջակցությանը Հայաստանի ներքաղաքական կյանքում Դաշնակցության աշխատանքներին: