կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-20 12:00
Քաղաքական

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է Սոցինտերնի նախագահ Յորղոս Պապանդրեուի հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է Սոցինտերնի նախագահ Յորղոս Պապանդրեուի հետ

Սեպտեմբերի 17-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Աթենքում հանդիպել է Սոցինտերնի նախագահ, Հունաստանի PASOK կուսակցության նախկին ղեկավար եւ երկրի նախկին վարչապետ Ջորջ (Յորղոս) Պապանդրեուի հետ։

 

Արծարծվել են ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը ավելի լայն տարածաշրջանին վրա,  Սոցինտերնի շրջանակներում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ Կովկասում ու Մերձավոր Արեւելքում վերջին զարգացումները։

 

Հրանտ Մարգարյանը Սոցինտերնի նախագահին հրավիրել է Հայաստան: Պապանդրեուն ընդունել է հրավերը եւ շնորհակալություն հայտնել միջազգային կազմակերպությունում ՀՅԴ-ի գործուն մասնակցության եւ ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանային հանձնախմբում ունեցած ներդրումի համար։

 

Սոցինտերնը սոցիալ-ժողովրդավարական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է։ Այն համախմբում է բոլոր մայրցամաքներից ավելի քան 140 երկրների 170 քաղաքական կուսակցություններ եւ կազմակերպություններ։ ԱՊՀ երկրների կուսակցություններից լիիրավ անդամի կարգավիճակ ստացած առաջին կուսակցությունը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է եղել (2003թ)։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը կազմակերպության փոխնախագահն է, իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանային հանձնախմբի համանախագահը։ ՀՅԴ նաեւ անդամ է կազմակերպության ֆինանսների եւ վարչական հանձնախմբի։ ՀՅԴ համապատասխան կառույցները լիիրավ անդամ են Սոցինտերնի կանանց (SIW) եւ երիտասարդների (IUSY) միջազգային միություններին։