|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ մոտ օրերին ամեն ինչ կարող է իր տրամաբանական ավարտին հասնել, անդրադառնալով Ջաբրայիլի ուղղությամբ հաջողությունների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Այսօր և երեկ բեկումնային մարտեր էին, դրա համար վարչապետը նշել է, որ դրանք կարող են ավարտվել կոնկրետ իրավիճակով: Դրանք շատ համառ են` մեծաքանակ ուժերի կիրառմամբ: Կարող է մոտ օրերին ամեն ինչ իր տրամաբանական ավարտին հասնել»,- ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով այսօրվա մարտերին Հովհաննիսյանն ասաց, որ մինչև կեսօր` Արցախի և Ադրբեջանի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է Ադրբեջանի 260-280 զինծառայողի և ոչ զինծառայողի` ահաբեկչի:
«Այսօր մինչև կեսօր հակառակորդը ունեցել է 260-280 զինծառայողի ու ահաբեկիչների կորուստ: Ունեցել է 60-80 զրահատեխնիկայի կորուստ, զգալի թվով նաև սարքին վիճակում զրահատեխնիկա է մնացել մեր ԶՈՒ-ի ձեռքին»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այդ թվերը կեսօրից հետո բավականին աճել են: