|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
«Շիրակ»-ը Գյումրու ակադեմիայում շարունակում է նախապատրաստվել առաջնության գարնանային հատվածին և շարունակում է փորձարկել նոր խաղացողներ։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, այս անգամ Վարդան Բիչախչյանը գյումրեցիների ճամբար է հրավիրել երկու ամերիկացի ֆուտբոլիստների, որոնք «Շիրակ»-ի հետ մարզվել են լոս-անջելեսյան հավաքի ընթացքում։
Էդեր Սմիթ Արեոլան հանդես է եկել «ԼԱ Գելեքսի»-ի երկրորդ թիմում։ 24-ամյա հարձակվողի վերջին ակումբը եղել է «Վենտուրա Ֆյուժն»-ը։
Էդգար Էսպինոզան հանդես է եկել «Ատլանտա Սիլվեբաքս»-ում։ 26-ամյա կենտրոնական պաշտպանը նախորդ տարի հանդես է եկել «Կալ ՖԱ» -ում։