կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-04-29 18:30
Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, 3-4-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում, 2-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ից մայիսի 2-ն էապես չի փոխվի, 3-4-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում`

Ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, 3-4-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ.:

Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: