|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում երեկ տեղի ունեցած` ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած 14-ամյա Անահիտ Միքայելյանը նստած է եղել վարորդի հետևի նստատեղին և համեմատաբար թեթև վնասվածքներ է ստացել: Yerkir.am-ի հետ զրույցում աղջիկը պատմեց դեպքի մասին:
«Սովորականի պես «Թումո»-ից տուն էի գնում. երեք հոգով «Թումո»-ի դիմացի կանգառից նստեցինք 63 համարի ավտոբուսը, անցանք մի կանգառ, լուսացույցի մոտ պետք է մարդ իջներ, այդ պահին պայթեց»,- ասաց նա և հավելեց. «Վալնան եկավ` շպրտեց առաջ: Գիտակցությունս կորցրել էի, ուշքի եկա` վրաս երկաթներ էին: Փորձեցի շարժվել, տեսա, որ կարողանում եմ: Օգնեցին ինձ հանեցին ավտոբուսից»:
Նրա խոսքով` ծանր վնասվածքներ են ստացել ավտոբուսի միջնամասում նստած ուղևորները: «Այն մարդը, ով պետք է իջներ, ահավոր վիճակում էր. աչքերս, որ բացեցի առաջինը նրան տեսա` ոնց որ երկու մասի կիսված լիեներ, պոռթվել էր մարմինը, դեմքով ընկել էր դեպի նստարանը, օրգանները դուրս էին եկել»,- պատմեց աղջիկը:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: