կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-04 12:13
Իրավական

Մարզպետի տան մոտ հայտնաբերված գազի բալոնների դեպքով գործ է հարուցվել

Մարզպետի տան մոտ հայտնաբերված գազի բալոնների դեպքով գործ է հարուցվել
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կիսակառույց տան մոտից հայտնաբերվել են գազի բալոններ և անհայտ սարք: Yerkir.am-ի հետ զրույցում մարզպետը հայտնեց, որ դեպքի առթիվ գործ է հարուցվել: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր մարզպետը կրկին հայտարարեց, որ գաղափար չունի, թե ինչ անհայտ սարք է եղել, և այդ բալոններն ինչ նպատակով են այդտեղ դրված եղել: «Տանն ա եղել, բայց չեմ կարող ասել, թե ինչ է, ինչ նպատակով, դա փորձագետների ու իրավաբանների գործն է»,- ասաց նա: