| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց որոշում, ըստ որի` «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին առաջարկվում է հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալ` «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային ու պարտադիր սոցիալական վճարների գծով պարտավորություններից ազատել, որը կազմում է 510 միլիոն դրամ:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) բնականոն գործունեության ապահովմամբ, մասնավորապես` ընկերության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատման միջոցով:
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետևանքով ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա` արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ:
Կարեն Ճշմարիտյանը հիշեցրեց, որ այդ ընկերությունը հանրապետությունում մեծությամբ երկրորդ` ցեմենտ արտադրող կազմակերպությունն է: VTB բանկը 4,6 միլիոն դոլարի վարկային համաձայնություն է տվել, որպեսզի վերագործարկեն ընկերությունը և արտադրեն տարեկան 200 հազար տոննա ցեմենտ` ապահովելով 450 աշխատատեղ:
«Նշեմ նաև, որ ընկերությունը 2015թ. հարկային պարտավորությունների մասով վճարել է 151 միլիոն դրամ, և 180 միլիոն դրամ վճարել են աշխատավարձերի պարտքերը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ընկերությունը նորից կսկսի աշխատել և իրացումը կկատարի արտահանման ձևով: