|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Էկվադորի Հանրապետության Նախագահ Ռաֆայել Վիսենտե Կոռեա Դելգադոյին՝ Էկվադորի ափամերձ տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով հարյուրավոր մարդկային կորուստների եւ մեծածավալ ավերածությունների կապակցությամբ: Հանրապետության նախագահը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն եւ արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակացական հեռագիր է հղել նաեւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին՝ երկրի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը խլել է տասնյակ մարդկային կյանքեր եւ պատճառել վիթխարի նյութական կորուստներ։ Հանրապետության նախագահը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն եւ արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: