Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք` հայերս, շատ ենք սիրում լացել ու հիմա էլ լացում ենք, թե զոհեր ենք ունեցել, կներեք, բայց պատերազմի ժամանակ ունենում ենք զոհեր, իսկ այս օրերի իրադարձությունները ոչ այլ ինչ էին, եթե ոչ` պատերազմ. այսօր լրագրողներին կարծիք հայտնեց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:
Նա նշեց, որ իրեն այս օրերին մի հարց էր մտատանջում` այդ ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանական զորքերն առաջ եկան, տեխնիկան բերեցին, ու ոչ ոք չիմացավ այդ մասին:
«Էդ ո՞նց եղավ` նրանք եկան, ու մենք բեխաբար մնացինք: Բա ո՞ւր էին մեր հետախույզները: Իսկ եթե գիտեինք, ի՞նչ է` մեզ էշի տե՞ղ էինք դրել: Ի՞նչն է այս անորոշ իրավիճակի պատճառը»,- հարցեր բարձրացրեց Ծատուրյանը:
Բացի այդ, նրա հավաստմամբ, մենք շատ ստրկամիտ ենք ու անընդհատ նայում ենք, թե կողքից ով ինչ է մեզ ասելու` այս կամ այն քայլն անելու համար: Օրինակ` նայում ենք, թե միջազգային հանրությունն ինչ կասի, եթե մենք նախահարձակ լինենք, և սա այն դեպքում, երբ Ադրբեջանը լրիվ թքած ունի այդ ամենի վրա:
«Բավական է պաշտպանվենք, զահլա գնաց պաշտպանվելուց, պետք է նախահարձակ լինենք: Հիմա էլ նստած` մտածում ենք, թե մեր միակ դաշնակիցը Ռուսաստանն է, որին էլ ապավինում ենք: Դաշնակից չէ, այլ չոռ ու ցավ է: Եկեք` մի քիչ պարզ խոսենք ու հասկանանք, որ մենք ենք մեր գլխի տերը: Սրա ապացույցն է նաև այն, որ «խիար» Եվրոպան անընդհատ աչք է փակում այս ամենի վրա ու ասում, թե պատճառը կրոնական չէ: Ա'յ մարդ, ո՞նց կրոնական չէ, եթե հենց հակառակորդն է այդ մասին հայտարարում»,-ասաց Ծատուրյանը:
Ըստ նրա` այս ամենից հետո գոնե մենք պետք է մտածենք հզոր բանակ ստեղծելու մասին և անենք ամեն ինչ, որ բանակն անհրաժեշտ զենքերով ապահովենք: «Մեռանք եկեղեցիներ կառուցելով. խնդիրը, միայն աղոթելով, չի լուծվի, մեզ նաև զենք է պետք գնել, բա մեղք չե՞ն տղաները: Իշխանություններն ի՞նչ են մտածում այս ուղղությամբ, չգիտենք: Հա, մի բան էլ` տղերքը հայրենիքի համար էին կռվում, ոչ թե իշխանության»,- ասաց Ծատուրյանը: